«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Զորակոչվում են առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները

Զորակոչվում են առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները
30.10.2013 | 17:32

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր ՍԱՔՈՒՆՑՆ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց 2013-ի գարնանային զորակոչի ընթացքում բացահայտված օրենսդրական բացերը, օրենսդական կիրառման խնդիրները, որոնք արձանագրվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Կազմակեպությունը շարունակում է իրականացնել զորակոչի գործընթացի մշադիտարկում` նպատակ ունենալով բացահայտել զորակոչիկների իրավունքների խախտման դեպքերը, տրամադրել իրավական աջակցություն, գտնել համապատասխան լուծումներ:

Ըստ Ա.Սաքունցի, 2013 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախազորակոչային և զորակոչային ժամանակահատվածում զորակոչիկների և նրանց հարազատների կողմից եղել են բողոքներ և մտահոգություններ` կապված ոչ պատշաճ բժշկական զննման իրականացման հետ, որի հետևանքով լուրջ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները զորակոչվում են զինվորական ծառայության: «Այսպիսով շարունակվում է գերակա մնալ զինծառայողների անհրաժեշտ թվի ապահովումը` անտեսելով նրանց առողջական խնդիրները»,-նշեց բանախոսը` հավելելով, որ իրենց կազմակերպությունը աշխատում է զորակոչիկների և նրանց հարազատների կողմից տրամադրված տեղեկատվության, զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերի հիման վրա: «Ստացված տվյալները համեմատվել են ծնողների կողմից տրամադրված տեղեկությունների հետ: ՈՒսումնասիրվել է զորակոչիկների բուժզննության և զինծառայությանը նրանց պիտանիության հարցը կարգավորող իրավական ակտը և բացահայտվել են թերություններ, որոնք հանգեցնում են նրանց իրավունքների խախտմանը»,-տեղեկացրեց Ա. Սաքունցը` նշելով, որ զինակոչիկների բժշկական փաստաթղթերը ուսումնասիրության են ենթարկվել բժիշկ-փորձագետների կողմից:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ